"Իմ Էկոտուն" Հաշվիչ 1քմ-ի համար | Քանակ | Արժեքը |
---|---|---|
(Ա1) Նեքին հարդարմամբ 1քմ/790$ | ֏ |
|
(Ա2) Գաջված վիճակում 1քմ/690$ | ֏ |
|
(Ա3) Առանց գաջելու 1քմ/590$ | ֏ |
|
Ավտոտնակ ավտոմատիկայով 1քմ/350$ | ֏ |
|
Նկուղ առանց ներքին հարդարման 1քմ/660$ | ֏ |
|
Լողավազան 1խ/մ/420$ | ֏ |
|
Պարիսպ երեսապատված 1գծ/մ/170$ | ֏ |
|
Ընդամենը | ֏ | |
֏ | ||
Ընդհանուր գումարը |
Ի՞նչ է էկոտունը
Էկոտունը՝ երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիայով, էներգախնայող և սեյսմակայուն շինություն է, որի կառուցման մեջ կիրառվում է վերջին սերնդի էներգախնայող շինանյութեր և կոնստրուկտիվ լուծումներ: Շինարարությունը տևում է 2-4 ամիս:
Առաջարկի մեջ ներառված է.
Նախագծային, փաստաթղթային բոլոր աշխատանքները, արևային հոսանքի պանելները: Նախագծումն իրականացվում է ընկերության կողմից՝ հողի դիրքին համապատասխան: Տրամադրվում է էկոտան նախնական 3D մոդելը: Տեղադրվում է արևային էներգիայի ֆոտովոլտային մարտկոցներ: Անկախ տեսակից էկոտունը գնորդին է հանձնվում արտաքինից ամբողջովին ավարտուն վիճակում, ցանկության դեպքում նաև ներքին հարդարմամբ՝ երեսպատված, դռներն ու պատուհանները տեղադրված, կոմունիկացիոն միացումները՝ կոյուղի, հոսանք, ջուր կատարված: Կոմունիկացիոն միացումները 30գծ/մ-ից ավելիի դեպքում կատարվում Է հավելավճարով:
«Էկոտունն» առաջարկում է՝ էկոտներ անշարժ գույքի կառուցապատման և հիփոթեքային վարկերով՝ եկամտահարկի հաշվին տոկոսների սուբսիդավորման օրենքի համաձայն: Կանխավճար՝ 10%-30%, կախված վարկունակության աստիճանից՝ կարող է պահանջվել ժամանակավոր հավելյալ գույքի գրավ: Տոկոսադրույքը տարեկան փաստացի 11%, 10-20 տարի մարման ժամկետով:
- ''Իմ Էկոտուն'' փաթեթները ֆիքսված չեն, կազմված են ստատիստիկ տվյալներից, նախատեսված են էկոտուն պատվիրելու հարցում Ձեզ հեշտ կողմնորոշելու համար:
- Պատրաստի բոլոր Էկոտները վաճառվել են:
- Արևային հոսանքի պանելները ներառված են գնի մեջ:
- Գազաֆիկացում չի կատարվելու:
- Հողատարածքը ներառված չէ էկոտան գնի մեջ:
- Մեր կողմից առաջարկվող հողատարածքները սպառվել են:
Ընտրեք առաջարկվող նախագծերից ցանկացածը և պատվիրեք ՀՀ ողջ տարածքում: