Ինչի՞ց են պատրաստվում էկոբլոկները
«Էկոտուն» ընկերության կողմից կառուցապատվող Էկոշենքերի, էկոտների, բոլոր տիպի շինությունների համար օգտագործվում է սեփական արտադրության էներգախնայող և էկոլոգիապես մաքուր շինանյութ: Բարձր ջերմամեկուսացման, ձայնակլանման, և հարվածակլանման հատկությունների շնորհիվ շինարարության մեջ անփոխարինելի է էկոբլոկների օգտագործումը: Մեր էկոբլոկների հիմնական բաղադրիչը այլ եղանակով փքեցված պեռլիտն է, ինչի արդյունքում պահպանվում է պեռլիտի սկզբնական ամրության զգալի մասը: Փքեցումը կատարվում է ոչ ավանդական եղանակով` արդյունքում ծակոտիներն մոտ 50 անգամ ավելի մանր են ստացվում, մոտ 90%-ը մնում է փակ՝ ապահովելով առավելագույն ջերմա-ձայնամեկուսացում: Իսկ բնական քարերից պատրաստված արտաքին ֆասադային մակերեսը պատված է պաշտպանիչ հավելանյութերով, ծառայում է երկար տարիներ` պահպանելով վառ գույներն ու արտաքին տեսքը:
- Չափերը՝ 430*330*70±5մմ
- Քաշը՝ 1քմ-65կգ±10կգ
- Ջերմամեկուսացումը՝ 0,1վտ/մC°